Ինժիներական նախագծեր
1.«ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի խմելու ջրի ջրամատակարարման բարելավման նպատակով արտաքին գծի և աղբյուրակապի կառուցման շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում»
Նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը պայմանագիր է կնքել «ՍԵՅՍՄՊՌՈ» ՍՊԸ-ի հետ, առաջադրելով նախագծման պայմանները, համաձայն որի անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝
- ընտրել ջրաղբյուրի, ջրընդունիչ գլխամասի տեղը և իրականացնել դրա գեոդեզիական, երկրաբանական հետազոտություններ և կազմել նախագծա-նախահածվային փաստաթղթերի մշակումներ,
- ընտրել սնուցման ջրատարի ծրագիծը, կատարել տեղագրական, երկրաբանական հետազոտություններ և իրականացնել
նախագծա-նախահածվային փաստաթղթերի մշակումներ,
- առկա ՕԿՋ-ին կից նախագծել ջրի ախտահանման ժամանակակից կայան,
- գլխամասային ջրընդունիչի տարածքում նախատեսել անվտանգության գոտի:
· Որպես երաշխավորված ջրաղբյուր ընտրվել է գյուղի մոտակա ձորակով հոսող «Գոմշավար գետակ»-ը որի ջրերի մանրեաբանական հետազոտությունները թույլ են տալիս դրանք օգտագործել որպես խմելու ջուր:
Գլխամասի նիշը ընտրվել է այն պայմանից, որ de110Pe տրամագծի խողովակը տեղափոխի ոչ պակաս 5լ/վ ելք: Այս պայմանից ելնելով գլխամասի նիշը ընտրվել է 1013 մ: Այս նիշում նախատեսված է կառուցել հատուկ կառուցվածքի ջրընդունիչ:
Ելնելով ջրաղբյուրի առանձնահատկություններից նախագծային խումբը մշակել է առանձնահատուկ գլխամասային հանգույց, որը կարող է ապահովել, մեխանիկական խառնուրդներից մաքրած, բավարար քանակությամբ ջուր: Նախագծված գլխամասային կառուցվածքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կատարվում է գետակի ջրի կրկնակի մաքրում: Գետակի ջուրը նախ մուտք է գործում պարզարան որտեղ տեղի է ունենում խոշորահատիկ բերվածքների նստեցում այնուհետ նախնական մաքրված ջուրը անցնում է քառաշերը գլաքարա-խճաքարա-ավազե քամիչով: Քամիչից հետո մաքրված ջուրը L=3240մ երկարությամբ, de110Pe պ.է. խողովակով տեղափոխվում է 985 մ նիշի վրա կառուցված ՕԿՋ, որում այն ախռահանվում է և մատակարարվում է բնակիչներին: Ջրի ախտահանման համար նախագծվել է ժամանակակից քլորակայան, որը հուսալիորեն կարող է ապահովել ջրի ախտահանումը:
Արտաքին սնման խողովակաշարի տեղագրական, երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է խողովակաշարի ծրագիծը, որին համապատասխան իրականացվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակումներ:
2. «ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի խմելու ջրի ջրամատակարարման բարելավման նպատակով արտաքին գծի և աղբյուրակապի կառուցման շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում»
Նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով «Հ. Հովնանայան Ընտանեական Հիմնադրամը» պայմանագիր է կնքել «ՍԵՅՍՄՊՌՈ» ՍՊԸ-ի հետ, առաջադրելով նախագծման պայմանները, համաձայն որի իրականացնվել է հետևյալ հիմնական աշխատանքները՝
- Արդիականացնել Կողբ գյուղի ջրամատակարարման բաշխիչ ցանցը, որի ընդհանուր երկարությունը կազմումը մոտ 26 կմ
- Որպես հիմնական ջրաղբյուր դիտարկել Նովոսելցովոյի ջրատարը, որից կատարել ջրառ երկու կետից,
- Իրականացնել Նովոսելցովոյի ջրատարից մինչև առկա ՕԿՋ-ներ սնուցման ջրագծերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումներ,
- Իրականացնել վերանորոգման ենթակա առկա թվով 5 հատ ՕԿՋ-ների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումներ,
- Իրականացնել Ներքին բաշխիչ ցանցի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումներ, ներառելով ժամանակակից լուծումներ և նյութեր:
Նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը պայմանագիր է կնքել «ՍԵՅՍՄՊՌՈ» ՍՊԸ-ի հետ, առաջադրելով նախագծման պայմանները, համաձայն որի անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝
- ընտրել ջրաղբյուրի, ջրընդունիչ գլխամասի տեղը և իրականացնել դրա գեոդեզիական, երկրաբանական հետազոտություններ և կազմել նախագծա-նախահածվային փաստաթղթերի մշակումներ,
- ընտրել սնուցման ջրատարի ծրագիծը, կատարել տեղագրական, երկրաբանական հետազոտություններ և իրականացնել
նախագծա-նախահածվային փաստաթղթերի մշակումներ,
- առկա ՕԿՋ-ին կից նախագծել ջրի ախտահանման ժամանակակից կայան,
- գլխամասային ջրընդունիչի տարածքում նախատեսել անվտանգության գոտի:
· Որպես երաշխավորված ջրաղբյուր ընտրվել է գյուղի մոտակա ձորակով հոսող «Գոմշավար գետակ»-ը որի ջրերի մանրեաբանական հետազոտությունները թույլ են տալիս դրանք օգտագործել որպես խմելու ջուր:
3. «ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Գետափնյա փողոց 7/10 հասցեում նոր կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի և առկա փայտից կառուցված առանձնատների խմելու-տնտեսական ջրամատակարարման և ջրահեռացման նախաgծանախահաշվային փաստաթղթերի մշակում»
Նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով «Մաունթին Վիլիջ» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել «ՍԵՅՍՄՊՌՈ» ՍՊԸ-ի հետ, առաջադրելով նախագծման պայմանները, համաձայն որի անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝
Գլխավոր ջրաչափական հանգույցից դեպի առկա de 110 Pe ջրագծի միացում, նոր կառուցվող W-1 ջրագծի երկարությունը կազմում է L=65 մ, իսկ տրամագիծը de 63 մմ, նշված հատավածում իրականացվել է գետային կամրջի անցում և ջրագծի ցածրադիր կետում նախատեսվել է ջրագծի դատարկման հանգույց: Գետի կամրջային անցման տեղամասում նախատեսված է DN 159×3.5 մմ տրամագծի պողպատե պատյան խողովակ, որի երկարությունը կազմում է L=26 մ, նշված հատվածում իրականացվում է ջրագծի ջերմամեկուսացում =5 սմ հաստություն ունեցող փայլաթիթեղաին հանքաբամբակով:
— Նոր կառուցվող 2×50 մ3 ծավալով խմելու ջրի պաշարապահ բաքերի ստորգետնյա փականային սրահի և ՙՄաունթին Վիլիջ՚-ի սնուցման փականային հորի կառուցում մոտակայքում առկա de 110 մմ տրամագծի պոլիէթիլենե ջրագծից, շրջանցող ջրագծի իրականացում, ջրագծի տրամագիծը կազմում է de 110 մմ, իսկ երկարությունըª L=65 մ, տվյալ ջրագիծը նախատեսված է նոր կառուցվող ՙՄաունթին Վիլիջի՚-ի շենքի ջրամատակարարման իրականացման համար անմիջապես ջրմուղի բաշխիչ ցանցից:
Խմելու-տնտեսական ջրամատակարարման ցանցում պահանջվող ճնշումները և ջրաքանակն ապահովված է: Ստորգետնյա փականային սրահի ներսում գտնվող բոլոր խողովակները պողպատից են և պատված հակակոռոզիոն ներկով, սրահում նախատեսված է նաև DN 100 մմ տրամագծի հոսակ, որը նույն տրամագծի պողպատե խողովակով միացված է բաքերի ավելցուկային ջրերի հեռացման խողովակին:
Ջրամատակարարման համակարգում օգտագործվող բոլոր խողովակները, սարքերը և սարքավորումները նախատեսված են առավելագույնը PN 10 ՄԹՆ (1.0 ՄՊա) աշխատանքային ճնշման համար:
You can use these sections to highlight the features of heading. Use these paragraphs to focus on the topic you want. Make sure you keep it short and attractive.
You can use these sections to highlight the features of heading. Use these paragraphs to focus on the topic you want. Make sure you keep it short and attractive.
