ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Շենքերի և Շինությունների Տեխնիկական Վիճակի Հետազննություն

Շենքերի և կառուցվածքների հետազննության նպատակն է ձեռք բերել տվյալներ.

1) տեխնիկական վիճակի գնահատման համար,

2) գործող նորմերի պահանջներին համապատասխանության որոշման համար,

3) վերակառուցման նպատակահարմարության որոշման կայացման համար,

4) վերակառուցման մակարդակի նախանշման և իրականացման լավագույն եղանակի ընտրության համար։

Շենքերի և կառուցվածքների հետազննությունը կատարվում է շենքի կամ կառուցվածքի պահպանման հնարավորության, ֆունկցիոնալ նշանակության փոփոխության, հիմնական և ընթացիկ նորոգման, հետագա շահագործման հուսալիությունն ապահովող նպատակահարմար եղանակների ընտրության, վերակառուցման կամ քանդելու վերաբերյալ որոշում կայացնելու համար բավարար տեղեկություն ստանալու նպատակով:

2. Շենքերի և կառուցվածքների հետազննությունը կատարվում է դիտողական, կամ դիտողագործիքային եղանակով, ընդսմին.

1) որոշվում է համապատասխանությունը նախագծված ծավալահատակագծային և տեխնիկական լուծումներին ու շինարարական նորմերի պահանջներին և նշվում դրանցից եղած շեղումները,

2) բացահայտվում է հակասեյսմիկ միջոցառումների առկայությունը,

3) բացահայտվում է վթարային և վտանգավոր տեղամասերի առկայությունը, նախանշվում են կանխարգելիչ և ժամանակավոր վերականգնման միջոցառումները (տեղամասի ցանկապատում, առկախված կոնստրուկցիաների հեռացում, անկայուն կոնստրուկցիաների ժամանակավոր ամրացում և այլն),

4) նշվում են կոնստրուկցիաների տարրերի և դրանց միջև կապերի վնասվածքները (ճաքեր, հենարանների տեղաշարժ, շարվածքի շերտավորում և կքում, բետոնի փշրվածք, ամրանների կքում և այլն), ինչպես նաև շենքի, կառուցվածքի կամ դրանց մասերի ձևախախտումները/դեֆորմացիա/ (նստվածք, թեքվածք, տեղաշարժ և այլն),

5) որոշվում է կոնստրուկցիաների վնասվածության բնույթն ու վնասվածության միջին աստիճանը, ինչպես նաև առավել ձևախախտված կոնստրուկցիաների վնասվածության բնույթն ու աստիճանը,

6) տարածքի ճարտարագիտաերկրաբանական պայմանների ճշտում,

7) շենքերի, կառուցվածքների և դրանց առանձին կոնստրուկցիաների ձևախախտումների չափում,

8) ճաքերի բացվածքի չափումները` ուղղության (ուղղաձիգ, հորիզոնական, թեք) ու տարածման նշումով և էսքիզի կատարումով,

9) բետոնի, քարի շարվածքի (պետք եղած դեպքում նաև քարի և շաղախի շաղկապման ամրության), ինչպես նաև պողպատե և փայտե կոնստրուկցիաների միացումների որակի գնահատում,

10) շենքի կամ կառուցվածքի դինամիկ բնութագրերի որոշումը։

Հետազննության արդյունքում կազմվում է շենքի կամ կառուցվածքի վերակառուցման, վերականգնման, սեյսմազինվածության բարձրացման, ուժեղացման, հիմնական կամ ընթացիկ նորոգման համար հիմք հանդիսացող համապատասխան« Եզրակացություն:

Շենքի հետազննման աշխատանքները կատարվում են համաձայն ՀՀ Քաղաքաշինության նախարարի N282Ն առ 8 դեկտեմբեր 2009թ հրամանի

’ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ’’

Դիտողական հետազննության ժամանակ ի հայտ են բերվում և նշվում են (անհրաժեշտության դեպքում լուսանկարվում են) երևացող թերությունները, դեֆորմացիաները, կոնստրուկցիաների տարրերի չափերի, ձևի ու դիրքի շեղումները, ճաքերի առկայությունն ու տեղաբաշխման բնույթը, ինչպես նաև մեխանիկական, կոռոզիոն, կենսաբանական, այրվածքային և այլ տիպի վնասվածքները:

Հատուկ ուշադրություն է դարձվում կրող կոնստրուկցիաների` հիմքերի, պատերի, հիմնակմախքի, կապերի, հեծանների, ծածկերի, սանդուղքների հետազննությանը: Միաժամանակ նշվում են գոյություն ունեցող վնասվածքների, դեֆորմացիաների և թերությունների հնարավոր պատճառները:

Շենքի ակնադիտական հետազննության ժամանակ ի հայտ են բերվում շեղումները նախագծային չափերից, ծածկերի, աստիճանների, պատշգամբների տարրերի վնասվածքներն ու տեսանելի ճկվածքները: Նաև ստուգվում են հակասեյսմիկ միջոցառումների առկայությունը և ծավալատարածական ու կոնստրուկտիվ լուծումների համապատասխանությունը գործող նորմերի պահանջներին:

Կոնստրուկցիաներում ճաքերի առկայության դեպքում նշվում են դրանց բնույթը (միջանցիկ, միակողմանի, կայունացված, չկայունացված, առանձին, զուգահեռ, հատվող) և կտրվեն դրանց գնահատականը (վտանգավոր են, վտանգավոր չեն):

Շենքի տեխնիկական վիճակի գնահատականը (վնասվածության աստիճանը) տրվում է հետազննության արդյունքների հիման վրա` կախված կոնստրուկցիաների գումարային ֆիզիկական մաշվածության և վնասվածության մակարդակից (ըստ աստիճանների 0;1;2;3;4;5):

ենքի ՙՈՒժեղացման՚ եղանակների ընտրության հիմքում պետք է լինի արդարացված ծախսերի ապահովումը, ինչը հնարավոր է տարբեր եղանակների համեմատական վերլուծությամբ և ընտրության տեխնիկատնտեսական հիմնավորմամբ:

Բացի շենքերի ՙՈՒժեղացման՚ նպատակով առաջարկվելիք վերակառուցողական աշխատանքներից, շենքերի հետագա անվտանգ և ապահով շահագործման համար տրվում են անհրաժեշտ վերականգնողական աշխատանքները, որոնք մանրամասն նշվում են տեխնիկական եզրակացության հանձնարարականներում: Եզրակացության պատճենը հաշվետվության կազմում տրամադրվում է նաև լիցենզավորող մարմնին` ստեղծված տվյալների միասնական տեղեկատվական համակարգչային բանկում ներառելու համար:

Ելակետային տվյալների հավաքագրման նպատակով կատարվում են գործիքաչափային ուսումանսիրություններ ոչ քայքայող, կամ քայքայող մեթոդներով: Այդ նպատակով առանձին տեղամասերում բացվում են դիտախորշեր և դիտահորեր, պարզելու համար երկաթբետոնե կոնստրուկցիաների բետոնի դասը և հնարավորին չափ` տեղադրված ամրանների քանակն ու տրամագիծը: Համաձայն ուսումնասիրության տվյալների տրվում են ուժեղացման անհրաժեշտ մակարադակը և իրագործման եղանակները: Դիտախորշերի բացման և ամրանների մերկացման աշխատանքները իրականացումը կարող է ապահովվել է պատվիրատուն, մեր կողմից նախապես ընտրված հանգույցներում:

գնահատական`

1) Որակական գնահատականը պարունակում է. ա. ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների համեմատություն գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջների հետ, բ. կիրառված նյութերի ամրության բնութագրեր, գ. գործող շինարարական նորմերի պահանջներից չափերի, ճկվածքների մեծության և այլ շեղումները, դ. հիմնատակի գրունտի և շենքի կամ կառուցվածքի տատանումների պարբերությունների մեծությունները:

2) Եթե տեխնիկական վիճակը որոշելու համար որակական գնահատականն անբավարար է, կատարվում է վերլուծական գնահատում, որը պարունակում է. ա. հիմնական կրող համակարգի ստուգիչ հաշվարկ, բ. կրող տարրերի փաստացի կրողունակությունը հաշվի առնող ստուգիչ հաշվարկ` հետազննությամբ ձեռք բերված տվյալների օգտագործմամբ

Դիտողագործիքային եղանակով հետազննություներ իրականացնելու նպատակով ՙՍԵՅՍՄՊՌՈ՚ ՍՊ ընկրություն տեխնիկական պարկը մշտապես համլրվում և թարմացվում է ժամանակակից գերճշգրիտ չափիչ, ստուգիչ և դետեկտոր սարքավորումներով, որոնց միջոցով ձեռք բերված տվյալները առավել ամբողջական են դարձնում կառույցի տեխնիկական վիճակը, միևնույն ժամանակ ստեղծում ելեակետային տվյալների մեծ բազա շինության հիմնամախքի հետագա ստուգիչ վերահաշվարկի համար:

Ելակետային տվյալների ձեռք բերման նպատակով ՙՍԵՅՍՄՊՌՈ՚ ՍՊ ընկերությունը համագործակցում է նաև նեղ մասնագիտական ուղվածություն ունեցող կազմակերպությունների հետ, մասնավորապես հիմնատակերի ուսումնասիրության ուղվածությամբ մեր գործնկերն է հանդիսանում ՙԳԵՈՌԵՍԵՐՉ՚ ՍՊԸ-ն:

Շինարարական նյութերի ամրության բնութագրերի հարցում մեր կազմակերպության գործնկերն է հանդիսանում «Սի-լաբե ՍՊԸ շինարարական նյութերի և գրունտների փորձարկման լաբորատորիան, որը հագեցած է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով:

Շենքի և կառուցվածքի տեխնիկական վիճակին տրվում է որակական, կամ անհրաժեշտության դեպքում վերլուծական գնահատական`

Գործընկերներ